Օպերային դիվա Վերոնիկա Ջիոեւան, որն այս օրերին Հայաստանում է, լուսանկարվել է հայտնի հայ լուսանկարիչ Արվին Քոչարյանի մոտ:
Համաշխարհային օպերային աստղ Ջիոեւան, որը հիացած է հայ ազգի տաղանդավոր երաժիշտներով, առիթը բաց չթողեց համոզվելու հայերի այլ շնորհների մեջ: Ֆոտոսեսիայից հետո նա նշել է, որ հիացած է Արվինի պրոֆեսիոնալիզմով եւ ճաշակով:
Ջիոեւայի երեւանյան մենահամերգը կկայանա հունիսի 24-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Համերգին ելույթ կունենա երիտասարդ բաս Սերգեյ Ստեփանյանը, որի հետ էլ երգչուհին իրականացրել է իր ֆոտոշարքը: Մասնակցում է նաեւ Հայաստանի ազային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
0Comments