Անի Լորակն առաջին անգամ նոր ընտրյալի հետ ներկայացել է հանրությանը . ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատերը նկատել են, որ Լորակի նախկին ամուսինը՝ Մուրատ Նալչաջիօղլուն, «շատ ավելի ներկայանալի տեսք ուներ երգչուհու կողքին»

Հայտնի ուկրաինացի երգչուհի Անի Լորակն առաջին անգամ հանրության առաջ հայտնվել է նոր սիրեցյալի հետ, գրում է korrespondent.net-ը: Համապատասխան տեսանյութը հայտնվել է Instagram սոցկայքում երգչուհուն նվիրված էջում:

Լորակի ընտրյալը՝ ռուս պրոդյուսեր, երգչուհի TAYANNA-ի նախկին ամուսին Եգոր Գլեբովը, նրա հետ ներկա է եղել «Նոր ալիք» երգի մրցույթին:

Տեսանյությում 40-ամյա երգչուհու հագին խոր բացվածքով սև զգեստ է, որի վրայից նա բաց գույնի կոստյում է կրում, մինչդեռ Գլեբովը, որը Լորակից 14 տարով երիտասարդ է, ներկայացել է սև տաբատով, շապիկով և վերնաշապիկով, իսկ սև գլխարկի հովարն ամբողջ ժամանակ ծածկում է նրա աչքերը:

Երգչուհու երկրպագուները քննադատել են պրոդյուսերին նման պահվածքի համար՝ նշելով, որ նա կարծես ինչ-որ բանից վախենում է: Շատ օգտատերեր կարծիք են հայտնել, թե նոր ընտրյալը «հարմար չէ» Լորակին, և խորհուրդ են տվել նրան «ժամանակ չվատնել»: Շատերը նկատել են, որ Լորակի նախկին ամուսինը՝ Մուրատ Նալչաջիօղլուն, «շատ ավելի ներկայանալի տեսք ուներ երգչուհու կողքին»: