Անգլիացի ռոք-երաժիշտ, լեգենդար «Ռոլինգ Սթոունզ» խմբի հիմնադիր և մենակատար միք Ջագերը սրտի փականի փոխարինման վիրահատություն է տարել: Ինչպես հստակեցնում է Billboard հարթակը, վիրահատությունը հաջող է անցել:
Ներկա պահին Ջագերի ինքնազգացողությունը լավ է, սակայն նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Նշվում է, որ երաժիշտը, որը գտնվում է Նյու Յորքի կլինիկաներից մեկում, կարող է դուրս գրվել մեկ շաբաթից:
Հիշեցնենք, որ լեգենդար խումբը, 75-ամյա երաժշտի առողջական վիճակով պայմանավորված, հայտարարել էր ԱՄՆ-ում և Կանադայում շրջագայության հետաձգման մասին: Ըստ նախնական տվյալների՝ շրջագայությությունը այս ամսվա փոխարեն կմեկնարկի հուլիսին:
1962թ.-ին ձւավորված «Ռոլինգ Սթոունզ» խումբն աշխարհում ամենահաջողակներից է: 1989թ.-ին խումբն ընդգրկվել է Ռոքնռոլլի փառքի սրահում:
Միք Ջագերը սրտի վիրահատություն է տարել
Ներկա պահին Ջագերի ինքնազգացողությունը լավ է, սակայն նա շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ
0Comments