Կամ Քանյե Ուեսթն ու Քարդաշյանները, կամ երեխաները․ ինչու է Ջոլին ուլտիմատում ներկայացրել Փիթին

Նա այդ քայլին դիմել է, քանզի համաձայն չի եղել Փիթի դաստիարակման մեթոդների հետ

Անջելինա Ջոլին դժգոհ է Բրեդ Փիթի եւ Քարդաշյան ընտանիքի մտերմությունից։ Այս մասին հայտնում է RadarOnline-ը՝ հղում կատարելով աղբյուրին։

Նշվում է, որ Փիթը հնարավոր է զրկվի երեխաների հետ շփումից, եթե շարունակի հիփ հոփ երգչի հետ ընկերական հարաբերությունները։ «Նրան դուր չի գալիս, որ նրանք աջակցում է Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ Ջոլին չի ցանկանում, որպեսզի նրա երեխաներն այդ ընտանիքի հետ որեւէ կապ ունենան։ Սրա հետ կապված նա ամուսնուն նույնիսկ ուլտիմատում է ներկայացրել․ կամ Քանյեն ու Քարդաշյանները, կամ երեխաները», - ասել է հրատարակչության զրուցակիցը։

Նա նաեւ ասել է, որ Փիթը ծուղակում է, «Բրեդն իրավունք ունի ընտրի ում հետ ընկերություն անի, սակայն նա գիտի, որ Անջելինային չլսելու դեպքում խնդիրների առաջ կկանգնի»։

Ջոլին ապահարզանի համար դիմել է 2016թ․-ի սեպտեմբերին։ Նա այդ քայլին դիմել է, քանզի համաձայն չի եղել Փիթի դաստիարակման մեթոդների հետ։ Հայտնում էին, որ բաժանության պատճառ է հանդիսացել մասնավոր ընտանիքում ծագած վեճը, որի ընթացքում դերասանը հարվածել էր ավագ որդուն։ Զույգը բաժանվել է 2019թ․-ի ապրիլ ամսին։

Լուսանկարները՝ Getty Images, Reuters