Հայազգի պարուհի VARDA-ն ներկայացել է առանց դիմահարդարման։
Նա լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում, որում պատկերված է առանց շպարի, ապա՝ նաեւ շպարով։ Մեկնաբանությունների հատվածում պարուհին մեջբերել է հայտնի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի խոսքերը։ «Ինչպես ասում էր 90-ականների սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը. «Նույնիսկ ես առավոտյան այնպիսի տեսք չունեմ, ինչպես Սինդի Քրոուֆորդը»»,- հրապարակումը մակագրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ VARDA-ն առաջին անգամ լուսանկար էր հրապարակել ամուսնության արարողությունից։ Պարուհին պատասխանել էր հետեւորդներին հարցերին։ «Ամուսնական լուսանկարներ ցույց կտաք՞»,- հարցրել էր հետեւորդներից մեկը, ինչին ի պատասխանել VARDA-ն տեղադրել էր լուսանկարը։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ VARDA-ն միջին երկարության սպիտակ զգեստ էր կրում, ձեռքին գեղեցիկ փունջ էր։
0Comments