Քիմ Քարդաշյանը կարկուտը շփոթել է ձյան հետ

Նա տեսանյութ է հրապարակել

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում տան բակը ցուցադրող տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ իրենց մոտ` Կալաբասասում «ձյուն է տեղում»:

Սակայն իրականում դա ոչ թե ձյուն, այլ խոշոր կարկուտ է եղել, գրում է Daily Mail-ը:

«Իսկ մեզ մոտ՝ Կալաբասասում, ձյուն է տեղում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ծածկել դրսում գտնվող կահույքս: Օ՜, Աստված իմ, դուք սա տեսնո՞ւմ եք: Ձյուն Կալաբասասում»,-նշել է հայազգի գեղեցկուհին:

Հավանաբար հետևորդների շտկումներին ականջ դնելուց հետո, Քարդաշյանը մեկ այլ տեսանյութ է հրապարակել՝ այս անգամ ճիշտ գրելով բնական երևույթի անունը:

«Չեք հավատա, բայց Կալաբասասում՝ իմ ետնաբակում, կարկուտ է տեղում»,-ասել է աստղը:

բվռեդբտփգվռեցս