Մտածե՞լ եք երբևէ, թե ինչի՞ց է, որ այդքան շատ խելացի և գեղեցիկ կանայք չեն ամուսնանում։
Որոշները միայնակ են ոչ այն պատճառով, որ չափից բարձր են իրենց դասում, այլ այն պատճառով, որ նրանց համար դժվար է գտնել արժանի տղամարդու։
Նրանք չեն վախենում տառապելուց, անհաջողություններից կամ նախկին փորձի կրկնվելուց։ Նրանք ուղղակի չեն ցանկանում իզուր ժամանակ ծախսել այն բանի վրա, ինչը իրենց անհրաժեշտ արդյունքը չի ապահովելու։
Ահա 7 հիմնական պատճառները, թե ինչու են արժանի կանայք՝ միայնակ.
1. Նրանց չափանիշները շատ բարձր են
Այս խելացի կանայք լավ գիտեն իրենց արժեքը և նրանք չեն ընդունի ոչինչ, ինչը պակաս է, քան իրենք են արժանի։
2. Նրանք ինքնաբավ են
Այդպիսի կանանց հարկավոր չեն տղամարդիկ, որպեսզի իրենց էմոցիոնալ լիարժեք զգան։ Նրանք հասնելու համար միշտ փնտրում են նոր նպատակներ։
3. Նրանք տանել չեն կարողանում սուտը
Այս կանայք ալերգիա ունեն մանիպուլյատորներից, ստախոսներից և խաբեբաներից, երեսպաշտներից և երկերեսանիներից։ Նրանք արդեն թրծված են հին սխալներով։
4. Նրանք իրենց զարգացման վրա մեծ ուժեր և էներգիա են ներդնում
Այս կանայք անում են ամեն հնարավորը, որպեսզի բարելավեն իրենց պրոֆեսիոնալ մակարդակը։ Նրանք չեն սպասում, որ ինչ-որ մեկը դա կանի իրենց փոխարեն։ Եվ իրենց տղամարդը պետք է լինի նույնպիսին։
5. Նրանց չի հետապնդում սպիտակ արքայազնի մասին մանկական երազանքը
Խելացի և գեղեցիկ կինն արդեն անցել է այդ սպասումների փուլը։ Նա այլևս հարսանիքի մասին երևակայությունների գիրկը չի ընկնում։ Այս կանանց հարկավոր չէ ամուսին, որպեսզի իրենց անվտանգ զգան։
6. Նրանք համաձայն չեն լինել պահուստային տարբերակ
Այս կանայք միշտ առաջին տեղում են և երբեք չեն համաձայնվում ավելի պակասին։ Եթե դուք կարծում եք, որ կփոխարինեք նրանց առաջին իսկ պատահած կնոջով՝ դուք սխալվում եք։
7. Շատ տղամարդիկ վախենում են նրանցից
Դրան դժվար է հավատալ, բայց կան շատ տղաներ, որոնք չեն ցանկանում հանդիպել մի կնոջ հետ, ով ուժեղ է, խելացի և ընդունակ։ Նրանք այդպես մրցակցություն են զգում։ Չէ՞ որ այդպիսի կնոջ հետ նրանք ստիպված կլինեն անընդհատ զարգանալ։
Իսկ ի՞նչ եք կարծում, սա իրական պատճառների՞ց է։
0Comments