«Բարսելոնայի» նախագահ․ Պետք է մտածենք Մեսիի դարաշրջանի ավարտի մասին

32-ամյա Մեսին «Բարսելոնայի» համակարգում է 2000 թվականից

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ակնարկել է, որ այժմ եւ առաջիկայում բոլոր տրանսֆերները կկատարվեն՝ հաշվի առնելով թիմի առաջատար, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի կարիերայի ավարտի մոտենալը։

«Մենք պետք է մտածենք Մեսիի դարաշրջանի ավարտի եւ դրան հաջորդելիք շրջանի մասին։ Պետք է այսօրվանից կառուցել լավագույն խաղացողներով ուժեղ թիմ։ Գրիզմանը աշխարհի 5-6 լավագույն խաղացողներից է։ Մենք արդեն համոզվել ենք դրանում։ Նեյմարի մասին կարող եմ ասել, որ նա ՊՍԺ-ի խաղացող է, եւ մենք հարգում ենք այդ ակումբը»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

32-ամյա Մեսին «Բարսելոնայի» համակարգում է 2000 թվականից։ Կատալոնական ակումբը մտադիր է նրա հետ կնքել ցմահ պայմանագիր,  գրում է  NEWS.am SPORT: