Լոռու մարզում Opel-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և ընկել ձորակը.

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը

Հուլիսի 26-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Սպիտակի ոլորանների սկզբնամասում, Opel մակնիշի 93 QQ 666 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետ կորցրել կառավարումն ու ընկել հարակից ձորակը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: