Նյու Դելիում օդապարուկի պարանը կտրել է աղջկա կոկորդը, որը մոտոցիկլետով երթեւեկում էր իր հոր հետ: Ինչպես հաղորդում է AFP-ը՝ մեկ շաբաթվա ընթացքում դա արդեն երկրորդ այդպիսի դեպքն է գրամցվել:
Օդապարուկը Հնդկաստանում սիրված մարզատեսակ է, սակայն վերջին տարիներին այն դարձել է մահացու վտանգավոր, քանի որ մարդիկ կիրառում են մետաղապատ կամ ապակեպատ պարաններ:
Զոհերի կամ վիրավորների թիվը կտրուկ աճում է օգոստոսի 15-ին՝ Անկախության օրը, երբ շատերն ավանդաբար արձակում են օդապարուկներ:
Վերջին դեպքում չորս տարեկան աղջիկը հոր հետ ուղեւորվում էր դեպի տաճար, երբ օդապարուկի պարանը կտրել էր նրա կոկորդը:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ 28-ամյա ինժեները զոհվել էր Անկախության օրը համանման հանգամանքների բերումով:
Անցած ամիս երեք տարեկան աղջիկ էր մահացել, երբ օդապարուկի պարանը փաթաթվել էր նրա պարանոցի շուրջ:
Կենդանիների պաշտպաններն ու իշխանությունները նշում են, որ թռչունները նույնպես վիրավորվում են կամ սպանվում պարանների պատճառով:
Երեք տարի առաջ Դելիի ղեկավարությունն արգելել է այդպիսի պարանների արտադրությունն ու վաճառքը մահվան ելքով մի շարք դեպքերից հետո. իրավախախտները կպատժվեն ազատազրկման կամ խոշոր տուգանքի միջոցով: Այդուհանդերձ, այդօրինակ պարանները դեռեւս վաճառվում են, գրում է news.am
0Comments