Իրանական բեռնանավն աղետի է ենթարկվել Կասպից ծովում՝ Ադրբեջանի Լենքորանի (Հանիբերդ) նավահանգստի մոտ:
Դեպքի վայր է ուղարկվել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության 2 ուղղաթիռ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել են Ադրբեջանի պետական ծովային գործակալությունից:
«Այսօր՝ ժամը 14.10-ին, Պետական ծովային գործակալության ազգային կենտրոն տագնապի ազդանշան է ստացվել Լենքորանի նավահանգստի մոտ իրանական դրոշի ներքո նավարկող «Շաբահանգ» բեռնանավի վթարի մասին»,- հայտնել են գործակալությունից:
Դեպքի վայր է ուղարկվել նաև Պետական սահմանապահ ծառայության պարեկային նավը:
0Comments