Լոռու մարզում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Սպիտակ համայնքի Արևաշող վարչական բնակավայրի բերքի մոտ 90 տոկոսը:
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արևաշողի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները:
Վարչական ղեկավարի խոսքով` ստեղծվել է հանձնաժողով, ներկայացվելու է մարզպետարան՝ հնարավոր փոխհատուցման ակնկալիքով:
Կեսօրից հետո տեղացած կարկուտը ավելի շատ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի համայնքներին:
0Comments