Լրատվամիջոցը չի կարող 24 ժամ վերահսկել օրինակ Գլենդելում քնից արթնացող հայհոյանքներ շաղ տվողին. Զոհրաբյան

Ամեն դեպքում պատգամավորը կարևորեց լրագրողների աշխատանքը, ովքեր անձամբ հետևում ու մաքրում են հայհոյանքները

Լրատամիջոցներն աշխատում են մաքրել հայհոյանքները: Սակայն ես հասկանում եմ լրատվամիջոցին, որը չի կարող 24 ժամ վերահսկել, թե որ մի հոգեկան հիվանդի մտքով կանցնի գիշերը ժամը 4-ին մտնել տվյալ էջի տակ սեռապաթոլոգիկ հայհոյանք գրել: Այս մասին «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ սխալ համարելով պատասխանատվությունը միայն լրատվամիջոցի վրա դնելը:

Զոհրաբյանի խոսքերով, ինքը չի պատկերացնում մեխանիզմ, որը թույլ կտա լրատվամիջոցին վերահսկել ինչ-որ մի հիվանդի, ով Գլենդելում կարող է քնից արթնանալ և սկսել սեռապաթոլոգիկ հայհոյանքներ շաղ տալ:

Ամեն դեպքում պատգամավորը կարևորեց լրագրողների աշխատանքը, ովքեր անձամբ հետևում ու մաքրում են հայհոյանքները, գրում է analitik.am: