Գնացքի տակ ընկած կնոջ ինքնությունը հայտնի է

Թե ինչպես և ինչ հանգամանքներում է կինը հայտնվել գնացքի գծերի վրա, դեռ հայտնի չէ

Այսօր՝  ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել որ երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Մենք հիմա էլ ենք գտնվում դեպքի վայրում, վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է, մարմինը մասնաստված էր, հարազատներին դեռ չենք գտել, միայն հավաքվածներից մի քանիսը տեղեկացրին, որ ճանաչում են կնոջը, հարևաններն էին»,- SHANTNEWS.am-ի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում դեպքի մասին մանրամասներ է հաղորդել ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

Ալեքսան Գյոզալյանը նաև տեղեկացրել է, որ կնոջ ինքնությունն արդեն հայտնի է: Նա Գյումրի քաղաքի Մսի կոմբինատ թաղամասի բնակչուհի Սուսաննա Խաչատրյանն է՝ ծնված 1951 թվականին: Թե ինչպես և ինչ հանգամանքներում է կինը հայտնվել գնացքի գծերի վրա, դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Երևան-Գյումրի ճեպընթաց գնացքը հարվածել է 68-ամյա կնոջ: