Դերասան Սիլվեստր Ստալոնեին քննադատել են An Experience with… միջոցառմանը մասնակցելուն համաձայնություն տալու համար: Միջոցառման կազմակերպիչները գումար են վերցնում երկրպագուներից՝ իրենց սիրելի դերասանների հետ լուսանկարվելու դիմաց, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Independent-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջոցառումները կանցկացվեն Լոնդոնում, Մանչեսթերում և Բիրմինգեմում, որոնց ընթացքում նախատեսված են հարցազրույցներ Ստալոնեի հետ, նաև աճուրդների կազմակերպում, որոնցում վաճառքի կհանվեն նրա ֆիլմերից հայտնի որոշ իրեր:
Այցելուները, որոնք ցանկանում են լուսանկարվել աստղի հետ, ստիպված կլինեն վճարել 849 ֆունտ ստերլինգ: Կլինի միայն տասը լուսանկար: Երկրպագուներին, որոնց համար 849 ֆունտն «արդեն շատ է», կառաջարկվի վճարել 745 ֆունտ և դերասանի հետ լուսանկարվել ևս մեկ երկրպագուի հետ միասին:
Կազմակերպիչները բացատրել են, որ այդ մակարդակի աստղին Մեծ Բրիտանիա բերելը թանկ հաճույք է, իսկ «որակը գումար արժե»:
0Comments