Բաղադրիչներ
1. Բանան – 4 հատ
2. Արևածաղկի սերմեր՝ ըստ ցանկության
3. Վարսակի փաթիլներ – 400 գ
4. Չամիչ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Բանանը մանրացնել բլենդերով, ավելացնել վարսակը: Պետք է ստացվի խիտ զանգված: Այնուհետև ըստ ցանկության ավելացնել մյուս բաղադրիչները:
2. Թողնել 5 րոպե, որպեսզի զանգվածը հասունանա, ինչից հետո գդալով թխվածքաբլիթներ ձևավորել ձուղաթղթով պատված տապակի վրա:
3. Թխել 10-15 րոպե, 170 աստիճան ջեռոցում:
0Comments