Strawberry Fields Forever. ելակով կոկտեյլ

Բաղադրիչներ

ELLE.ru-ն ներկայացնում է ամառային կոկտեյլի հետաքրքիր բաղադրատոմս:

Բաղադրիչներ

1. Սպիտակ վերմուտ – 100 մլ
2. Փրփրուն գինի – 100 մլ
3. Լայմի հյութ – 5 մլ
4. Լայմ – մի քանի շերտ
5. Ելակ – 3-4 հատ

Պատրաստման եղանակը

1. Հարելու բաժակի մեջ սառույց լցնել, ավելացնել վերմուտը և լայմի հյութը, գդալով խառնել բաղադրիչները՝ կատարելով շրջանաձև շարժումներ:

2. Լցնել կոկտեյլի բաժակի մեջ:

3. Ավելացնել փրփրուն գինին և զարդարել ելակով:

Նյութի աղբյուր՝ 168.am: