Վանեցյանի նախագիծն ընդունվեց

Համաձայնագրի նպատակն է՝ միջպետական համագործործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը

Այսօր խորհրդարանը միաձայն (97 կողմ) ընդունեց «Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Համաձայնագրի հիմնական նպատակներն են՝ միջպետական համագործործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործողությունների դեմ համատեղ հակազդեցությունը, կողմերի տեղեկատվական անվտանգության ապահովման տեխնոլոգիական հիմքի զարգացմանն ուղղված փոխադարձ աջակցությունը, միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերում համագործակցությունը:

Հավելենք, որ նախագիծը խորհրդարանում ներկայացրել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: