Կանաչիով և պանրով բլիթներ

Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ

 

Բաղադրիչներ

  • թթվասեր - 300 գր
  • ձու - 3 հատ
  • պանիր - 200 գր
  • ալյուր - 4-5 ճ/գդ
  • աղ - 1 պտղունց
  • կանաչի - 100գր
  • բուսայուղ

Պատրաստման եղանակ

Ձվերն ամանի մեջ ենք լցնում, ավելացնում ենք 1 պտղունց աղ և թթվասեր, խառնիչով կամ հարիչով հարում ենք։
kanachiov-panrov-blitner-2
Խմորի մեջ ենք գդալ առ գդալ ավելացնում ալյուրը` ամեն անգամ լավ խառնելով։
kanachiov-panrov-blitner-3
Պանիրը մանր քերիչով անցկացնում ենք, կանաչին կտրատում ենք և այդ ամենն ավելացնում ենք խմորի մեջ և լավ խառնում։ Թավայի մեջ մի քիչ բուսայուղ ենք տաքացնում, լցնում ենք 2-3 ճ/գդ խմոր և թավայի մակերեսով հավասարեցնում ենք։
kanachiov-panrov-blitner-4
Բլիթները յուրաքանչյուր կողմից 3-5 րոպե տապակում ենք։
kanachiov-panrov-blitner-5
Մատուցում ենք տաք վիճակում։
kanachiov-panrov-blitner-6

Այսպիսի բլիթներ կարելի է պատրաստել առավոտյան նախաճաշին, ավելացնելով բաղադրության մեջ մանր կտրատված խոզապուխտ։