Ելակի լիմոնադ՝ ամռան ամենաշոգ օրերի համար

Համեղ և թարմեցնող

Բաղադրիչներ

  1. Ջուր – 250 մլ
  2. Ելակ – 4-5 հատապտուղ
  3. Կիտրոնի հյութ – 20 մլ
  4. Կիտրոնի կեղև – 1/2 թ/գ
  5. Շաքարավազ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

  1. Բոլոր բաղադրիչները լցնել կաթսայի մեջ և դնել կրակի վրա: Եռալուց հետո եփել հատապտուղները 3 րոպե և կաթսան վերցնել կրակից:
  2. Խմիչքը հարել բլեդներով և սառեցնել: Ավելացնել սառույց: