Պատրաստում ենք թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի, ձվի և յուղի

Բաղադրիչներ

 

Բաղադրիչներ

1. Վարսակի փաթիլներ – 350 գ
2. Մածուն – 2 բաժակ
3. Խնձոր – 2 հատ
4. Մեղր – 1/2 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Վարսակի փաթիլները և մածունը խառնել: Պետք է ստացվի ոչ շատ պինդ զանգված:

2. Թողնել կես ժամ, այնուհետև ավելացնել քերած խնձորը, մեղրը և դարչին՝ ըստ ցանկության:

3. Ստացված զանգվածից թխվածքաբլիթներ ձևավորել և շարել յուղաթղթով պատված տապակի վրա:

4. Թխել 20-30 րոպե, 200 աստիճան ջեռոցում: