Պասային աղցաններ՝ բանջարեղենով եւ մրգերով

Մանրամասներ

Պասային աղցանների մի քանի բաղադրատոմս՝ պատրաստված բանջարեղենով եւ մրգերով։

 Ճակնդեղով եւ լոբիով

Բաղադրատոմսը

Սառեցրած կանաչ լոբի

Ճակնդեղ

Սխտոր

Ձիթապտղի ձեթ

Կիտրոնի հյութ

Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Եփել ճակնդեղը եւ քառակուսաձեւ կտրատել։ Տապակի մեջ լցնել ձեթը, սառեցրած եւ կտրատած կանաչ լոբին, սխտորը եւ տապակել այնպես, որ լոբին մի փոքր խրթխրթան մնա։ Ստացված զանգվածը խառնել ճակնդեղի հետ, վրան լցնել կիտրոնի հյութը եւ մատուցել։

եֆդսա

Շամպինիոններով եւ հունական ընկույզով

Բաղադրատոմսը

Հազարի թերթիկներ

Շամպինիոններ

Հնդկական ընկույզ

Սոխ

Ձիթապտղի ձեթ

Սպիտակ գինու քացախ

Աղ

Պատրաստման եղանակը

3-5 րոպե  տապակել հնդկական ընկույզը, այնուհետ կտրատել։ Առանձին տարայի մեջ խառնել կտրատած սոխը, քացախը, աղը եւ ձիթապտղի ձեթն ու հարել այնքան, որ միատարր զանգված ստացվի։ Զանգվածի վրա ավելացնել կտրատած սունկը եւ հնդկական ընկույզը։ Ափսեի մեջ շարել հազարի թերթիկները ու աղցանը լցնել դրանց վրա։

հըգտոռե

Լոբով եւ ոլոռով

Բաղադրատոմսը

Հատիկավոր լոբի

Կանաչ ոլոռ

Բողկ

Կանաչ սոխ

Ձիթապտղի ձեթ

Կիտրոնի հյութ

Մեղր

Աղ

Պատրաստման եղանակը

Միասին խառնել ձեթը, կիտրոնի հյութը եւ մեղրը, վրան ավելացնել մանր կտրատած սոխը։ Լավ խառնել, ապա ստացված զանգվածի վրա լցնել նախապես եփած հատիկավոր լոբին եւ կանաչ ոլոռը։ Համեմել եւ մատուցել։

տեըհգռե

 Խուրմայով եւ մանդարինով

Բաղադրատոմսը

Խնձոր

Մանդարին

Առանց կորիզի խուրմա

Անանուխ

Իմբիր

Թուրինջի հյութ

Պատրաստման եղանակը

Մրգերը կեղեւահան անել եւ խուրմայի հետ կտրատել։  Կաթսայի մեջ ջուր լցնել, ավելացնել իմբիրը եւ եփել մոտ 5 րոպե, ապա ավելացնել անանուխը եւ թուրինջի հյութը։ Եփել 10 րոպե, ապա ստացված զանգվածն ավելացնել մրգերի վրա, խառնել եւ մատուցել։

հըգտռեո