... Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար

Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից, որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն. Իոաննիսյան

Ընտրական օրենսգրքի միակ թերությունը այժմ փրկում է Ալեն Սիմոնյանին:

ԱԺ պատգամավորի թեկնածուի կողմից գույքի և եկամուտների մասին հայտարարագրում ակնհայտ կեղծ տեղեկություններ գրելը, պարզվում է, ոչ հանցագործություն է և ոչ էլ վարչական իրավախախտում:

Եվ ես ներողություն եմ խնդրում Հայաստանյան հանրությունից ու վարչապետ Փաշինյանից (ում հաշվետու էինք), որ Ընտրական բարեփոխումների մեր հանձնաժողովը չի նկատել այս էական բացը ու չի շտկել այն:

Եթե մենք դա նկատեինք ու փոխեինք, ապա այժմ Ալեն Սիմոնյանը պատասխանատվություն կկրեր նաև այդ ապօրինության համար:

Դանիել Իոաննիսյան