Պուտինը ասել է, որ կանգ չի առնի

Մանրամասներ

1

Կիրակի օրը Պուտինը զրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Թուրքիայի և Իսրայելի առաջնորդների հետ, որոնց ընթացքում պարզ է դարձել, որ Պուտինը ոչ միայն հետ չի կանգնել իր մտադրություններից, այլ ամեն ինչ անում է համաշխարհային, և չի բացառվում՝ միջուկային պատերազմ սանձազերծելու համար։

Էմանուել Մակրոնի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ իր նպատակներին հասնելու է «կա՛մ բանակցությունների, կա՛մ պատերազմի միջոցով», ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում։

Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ զրույցի ժամանակ Պուտինն ասել է, որ «հատուկ գործողությունն ընթանում է պլանի համաձայն և ըստ ժամանակացույցի»։ Հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի հայտնի պահանջները։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենետը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի փորձերը վերջ դնելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, նույնիսկ եթե հաջողությունը քիչ հավանական թվա: Բենետն այս մասին ասել է Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ այն երկրները, որտեղ կտեղակայվեն ուկրաինական մարտական ​​ինքնաթիռները, կարող են ներքաշվել զինված հակամարտության մեջ։ «Մենք հավաստի տեղեկություններ ունենք ուկրաինական մարտական ​​ինքնաթիռների մասին, որոնք նախկինում թռիչքներ են կատարել դեպի Ռումինիա և սահմանամերձ այլ երկրներ»,- կիրակի օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը։

Արեւմուտքում սկսել են նախապատրաստվել, որ ռազմական գործողությունները կարող են տարածվել նաեւ այլ երկրներում, մասնավորապես, Բալթյան երկրներում։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը փոխել է մոտեցումը Բալթյան երկրների անվտանգության նկատմամբ։ «Մենք անցնում ենք զսպման ռազմավարությունից պաշտպանական ռազմավարության», – ասաց Լանդսբերգիսը: «Այս դեպքում արձագանքման ժամանակը կրճատվում է»,- պարզաբանել է արտգործնախարարը։

Բրիտանական ռազմական հետախուզությունը հայտնել է, որ ռուսական զինված ուժերը հարձակվում են Ուկրաինայի խաղաղ բնակչության վրա, ռուսական զորքերի հարձակումը դանդաղել է՝ ուկրաինացիների դիմադրության շնորհիվ։ «Ուկրաինական դիմադրության մասշտաբներն ու ուժը շարունակում են զարմացնել Ռուսաստանին», – նշում է բրիտանական հետախուզությունը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հաստատել է Գերմանիայի կառավարության անհամաձայնությունը ՆԱՏՕ-ի ուժերի միջոցով Ուկրաինայում անթռիչք գոտի ստեղծելու վերաբերյալ։ Հակառակ դեպքում դա կնշանակի, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները պետք է խոցեն ռուսական ինքնաթիռները։ «Իսկ դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներգրավված ենք այս պատերազմի մեջ», – փաստարկել է նա:

Փորձագետները ամենահավանական տարբերակն են համարում, որով Պուտինը պատրվակ կստանա կամ կստեղծի ՆԱՏՕ-ի որեւէ երկրի հարվածելու և պատերազմը համաշխարհայինի ընդլայնելու համար։

Սկզբնաղբյուր