Նորզելանդացի գիտնականները ներիկայացրել են աշխարհում առաջին ռենտգենյան սարքը, որը կարող է եռաչափ գունավոր պատկերներ կատարել:
Ինչպես իր կայքում հայտնում է Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը (ՄՀԵԿ), սարքի յուրահատկությունն ապահովվում է տեխնոլոգիայի հաշվին, որը մշակվել է Մեծ ադրոնային կոլայդերի համար:
Նոր Զելանդիայի Քենթերբերի և Օտագո համալսարանների գիտնականները մոտ 10 տարի կատարելագործել են Medpix օրիգինալ չիպը, որը նախատեսված է կոլայդերի վրա կատարվող փորձերին հետևելու համար և հարմարեցված է բժշկական կարիքներին: 20 հետազոտական ինստիտուտների հետ պրոֆեսորներ Ֆիլ և Էնթոնի Բաթլերները ստեղծել են չիպի երրորդ սերունդը, որը թույլ է տալիս ստանալ մեծ թույլատրելիությամբ և մանրամասների ուրվագծման բարձր ճշգրտությամբ պատկեր: Հաջող փորձարկումներից հետո նրանց հիմնադրած MARS Bioimaging ընկերությունը ՄՀԵԿ-ի հետ լիցենզիոն պայմանագիր է կնքել այս տեխնոլոգիան սարքի կոմերցիոն տարբերակում օգտագործելու մասին:
Մշակման եզակիությունն այն է, որ այն թույլ է տալիս պատկերներ կատարել, որոնցում արտացոլվում է հյուսվածքի միանգամից մի քանի տեսակ, ինչպես նաև հայտնաբերել հիվանդությունների նշանները: Ընկերության հրապարակած պատկերների թվում կա, օրինակ, դաստակի պատկեր, որում կարելի է տեսնել ինչպես ոսկրային հյուսվածքը, այնպես էլ մկանները:
Նշվում է, որ օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ ինչպես պատկերներին, որոնք վերակառուցվել են սարքի մեջ դրված ալգորիթմների միջոցով, այնպես էլ վերջնական տվյալներին, որոնք նրանք կարող են մշակել սեփական մեթոդով: Բացի այդ, արտադրողը հայտարարում է ճառագայթման ցածր մակարդակի մասին, ինչը պետք է երկարատև հետազոտությունների ժամանակ հեշտացնի բժիշկների խնդիրը և թույլ տա մեծ պատկերներ կատարել առանց առողջության համար վտանգի:
Սպասվում է, որ արդեն առաջիկա ամիսներին նորզելանդական կլինիկաների ռևմատոլոգիական և օրթոպեդիկ բաժանմունքների հիվանդներն այս սարքով հետազոտվելու հնարավորություն կստանան, նշվում է ՄՀԵԿ կայքում:
0Comments