Տնտեսական հեղափոխության ուշացումը չեզոքացնում եւ գրեթե իմաստազրկում է քաղաքական հեղափոխությունը, ասել է, թե՝ իշխանափոխությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Պետք է սառնասիրտ ու օբյեկտիվ լինել...
Ժողովրդի համար ի՞նչ նշանակություն ունի, թե վերեւներում ով կամ ովքեր են ըմբոշխնում իշխանական կյանքի հաճույքը՝ այսինչը կամ այնինչը, եթե այդ նույն ժողովրդի 70 տոկոսը մարտնչում է սովի ճիրաններում:
Վերջապես, էս երկրում կա՞ մեկը, որ հստակ կասի, թե ինչքան պետք է սպասի հավատավոր ժողովուրդը»,-գրել է նա:
0Comments