Արցախի նախագահների երաշխավորական նամակ-դիմումները, որքան էլ իշխանական շրջանակների կողմից ներկայացվեն որպես ինքնանպատակ գործողություն, զուտ անձնական հարաբերություններով պայմանավորված քայլ, հասարակության գիտակից հատվածի մոտ այն դիտվում է որպես արցախահայության գերակշիռ մեծամասնության կամարտահայտման դրսևորում , համերաշխ աջակցություն մի մարդու, ով բացառիկ ներդրում է ունեցել ինչպես ազատամարտի հաղթանակի, պատերազմական ծանր տարիներին շրջափակման մեջ հայտնված Արցախի ներքին կյանքի կազմակերպման հարցերում, հետպատերազմական շրջանի վերելքի գործում, այնպես էլ արցախյան կարգավորման բանակցություններում հայանպաստ դիրքեր ձեռք բերելու հարցում:
Բանակցային գործընթացի պատմությանը լավատեղյակ մարդիկ կհիշեն` ինչպիսի տրամադրություններ էր շրջանառվում Հայաստանում 1996 թ. ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթաժողովից հետո, երբ համաշխարհային հանրությունն ու հարցի կարգավորմամբ զբաղվող միջնորդկան խումբը բառիս ամենաուղիղ իմաստով պարտադրում էր Հայաստանին` հրաժարվել պատերազմում ունեցած բոլոր նվաճումներից և գնալ միակողմանի ամոթալի զիջումների: Մնում էր ճշգրտել միայն իրականացման եղանակը` փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակով: Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը` « Սերգո ջան լավ չես ապրելու, քանի դեռ «Արցախի բեռը» մեր ուսերին է», այսօր, ցավոք, շատերն են մոռացել, հետևաբար կորցրել են գործընթացի հետագա շրջադարձային փոփոխության պատճառահետևանքային կապի ընկալումը: Երբ Լևոնը հրաժարական էր տալիս, գրեթե համոզված էր, որ կարգավորման այլ տարբերակ պարզապես գոյություն չունի, բայց արդեն 2002 թ. Հայաստանին միակողմանի զիջումներ պարտադրող միջազգային հանրությունը միասնաբար ընդունեց, որ կարգավորումն անհնար է առանց փոխզիջումների, իսկ այդ համատեքստում միջնորդական խմբի և առանձին երկրների առաջարկած կարգավորման մի քանի տարբերակները(Ընդհանուր պետություն, Քիվեստայն փաստաթուղթ) մերժվում էին հենց Ադրբեջանի կողմից: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ո՞վ արեց, ինչպիսի ջանքերի և գործողությունների գնով անհնարինը հնարավոր դարձավ:
Եղավ Քոչարյանի ջանքերով և սա առարկել չի կարող անգամ Նիկոլ Փաշինյանը:
Արցախահայության ազատ կամարտահայտման, ինքորոշվելու իրավունքները միջազգային հանրության կողմից սկսեց ընկալվել որպես իրավաչափ պահանջ: Հենց սրա համար է արցախահայությունը իր խորին երախտագիտությունը հայտնում երկրորդ նախագահին, իսկ Արցախի նախագահներն այդ երախտագիտությունն ընդամենը փաստաթղթավորել են դիմում-երաշխավորագրի տեսքով, գրում է hayeli.am:
Լ. Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը` Սերգո ջան լավ չես ապրելու, քանի դեռ Արցախի բեռը մեր ուսերին է
Այդ ինչպե՞ս եղավ, այդ ո՞վ արեց, ինչպիսի ջանքերի և գործողությունների գնով անհնարինը հնարավոր դարձավ
0Comments