Արցախի օկուպացված շրջանները կարող են դառնալ ակտիվ ռազմական գործողությունների ասպարեզ, որի քողի տակ Բաքուն, Մոսկվայի առաջնորդությամբ, կփակի Բերձորի միջանցքը՝ ՀՀ հարավի անեքսիան իրագործելու համար

Մանրամասներ

1

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը միջազգային հանրությանը կոչ է արել, բացի պատժամիջոցներից, հարվածներ հասցնել Իրանի անօդաչու սարքեր արտադրող ձեռնարկություններին։

Իրանական անօդաչու թռչող սարքերի թեմայի ֆոնին իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունները գործնականում չեզոքացվեցին։ Միաժամանակ, ամրապնդվում են Իսրայելի կապերը Թուրքիայի և Բաքվի հետ, որոնց պաշտպանության նախարարները վերջերս հանդիպել են Բաքվում։

Էրդողանի շնորհիվ Սև ծովը վերածվել է Թուրքիայի ներքին լճի, շուտով Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը վերջնականապես կլուծեն Իրանի հարցերը, Թուրքիան, Ադրբեջանին միացնելով «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով, շուտով կհասնի «Հարավային Ադրբեջանի վերամիավորմանը մեկ ազգ-երեք պետություն» սկզբունքով, ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության գալը վերջնականապես վերջ կդնի Իրանին։

Ուկրաինացիները, ովքեր կրում են պատերազմի ողջ ծանրությունը, դառնում են Պուտինի, Էրդողանի ու Իսրայելի շահերի խաղալիք։

Որտե՞ղ է Պոդոլյակը կոչ անում հարվածել Իրանին. գուցե Արցախի օկուպացված տարածքների՞ց, որոնք, ըստ իրանցի փորձագետների, դարձել են Իսրայելի հենարանը։ Իրանը և Բաքուն վերջին օրերին խոշոր զորավարժություններ են անցկացրել այս շրջանում։ Իսկ քարոզչական տարածքում ակտիվորեն քննարկվում է իրանական Ատրպատականը թուրք-ադրբեջանական զորքերի կողմից բռնակցելու հնարավորությունը։

Արցախի օկուպացված շրջանները կարող են դառնալ ակտիվ ռազմական գործողությունների ասպարեզ, որի քողի տակ Բաքուն, Մոսկվայի առաջնորդությամբ, կփակի Բերձորի միջանցքը՝ ՀՀ հարավի անեքսիան իրագործելու համար։

Հայկական պետությունն ունի՞ գործողությունների ծրագիր նման սցենարի դեպքում։ Հասկանալի է, որ ավանդական «անվտանգության երաշխիքները»՝ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, գործելու են Հայաստանի թշնամիների կողմում, «խաղաղության օրակարգի» շրջանակում։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում