Բոլոր դիվանագիտական ձեռքբերումները եղել են հեղափոխությունից առաջ. Մարուքյան

ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ իր ելույթում Էդմոն Մարուքյանը նշել է ՝ հայ դիվանագետները պետք է ակտիվ աշխատանք անեն միջազգային արենայում

ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի շրջանակում ԱԺ-ում պատգամավորների հետ կազմակերպված հանդիպման ժամանակ ելույթ է ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ես կենտրոնանում եմ խորհրդարանական դիվանագիտության վրա»,- ասել է Մարուքյանը՝ նշելով, որ մենք բոլոր տեսակի դիվանագիտական ձեռքբերումներն ունեցել ենք մինչև հեղափոխությունը, բայց ի՞նչ  ունենք հեղափոխությունից հետո այդ ոլորտում:

«Ես արդյունքներով չեմ կարող ասել»,- shantnews.am-ի փոխանցմամբ՝ շեշտել է Էդմոն Մարուքյանը:

Ըստ պատգամավորի՝ հայ դիվանագետները պետք է ակտիվ աշխատանք անեն միջազգային արենայում, և եթե մեր հակառակորդները մեր դեմ նոր սադրանքներ անեն միջազգային հարթակներում, մենք ոչ թե ծանոթներ փնտրենք, այլ ունենանք ընկերներ: