
«Էկոքարս» ընկերության կողմից մայրաքաղաքում ապօրինի տեղադրված էլեկտրամոբիլային լցակայանները, որոնք ապամոնտաժվել էին, կտեղադրվեն այլ վայրերում: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ:
Հանձնարարվել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել և առաջարկել այնպիսի վայրեր, որոնք և՛ հասանելի, և՛ հարմարավետ կլինեն վարորդների համար:
Հարկ է նշել, որ լցակայանները Ուկրաինայի հայերի միության նվիրատվությունն է, որի տնօրինումը վստահվել էր «Էկոքարս» ընկերությանը:
0Comments