6-րդ վարչությունը ներխուժել է Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի գրասենյակ

Մանրամասներ
գյումրի

Hraparak.am-ը գրում է.

«Հրապարսկը քիչ առաջ տեղեկացավ, որ այսօր վաղ առավոտյան Երևանի Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են  «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյսնի գրասենյակ և սկսել խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։

Մենք կապ հաստատեցինք Սիմոնյանի հետ, նա ասաց, որ այս պահին ընթանում  են խուզարկություններ, չկա որևէ բացատրություն, թե ինչ են փնտրում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում