Սյունիքում մոտ 250 մեքենա ձյան պատճառով մնացել է խցանման մեջ, ճանապարհը փակվել է. ՆԳՆ

Մանրամասներ
ճանապարհ ձյուն

Սյունիքի մարզի Լծեն գյուղի մոտ այսօր մոտ 250 մեքենա ձյան պատճառով մնացել է խցանման մեջ, իսկ 7 բեռնատար արգելափակվել է։ Ճանապարհահատվածը երկկողմանի փակվել է: Տեղելությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկությունը ստացվել է ժամը 12:50–ին։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ–փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ:

«Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար, իսկ խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա»,– ասված է հաղորդագրության մեջ:

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։