Երեւանի Շերամի փողոցի տներից մեկում օձ են բռնել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 7-ին, ժամը 20:42-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Շերամի փողոցի տներից մեկում օձ են բռնել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք: