Բաղադրիչներ
1. Լոլիկ – 0.5 կգ
2. Սխտոր – 3-4 ատամիկ
3. Կծու պղպեղ – 1/2 հատ
4. Բուսայուղ – 30 գ
5. Շաքարավազ – 1 թ/գ
6. Սամիթ – 1 փունջ
7. Աղ և պղպեղ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները լվանալ, 4 կտորի բաժանել:
2. Պատրաստի լոլիկները տեղավորել խորը տարայի մեջ:
3. Սամիթը լվանալ, մանր կտրատել և լցնել լոլիկների վրա:
4. Բանջարեղենը համեմել շաքարավազով և սև աղացած պղպեղով, աղ ցանել:
5. Կծու պղպեղի սերմերը հեռացնել, բարակ շերտատել և ավելացնել լոլիկներին:
6. Զանգվածին ավելացնել ճզմած սխտորը:
7. Ամբողջին ավելացնել բուսայուղ, լավ խառնել և մատուցել:
0Comments