Լավագույն խմորը կարկանդակի, պիրոգի և պիցցայի համար

Արագ և համեղ

Բաղադրիչներ

1. Կաթ – 1 բաժակ
2. Շաքարավազ – 1 ճ/գ
3. Դրոժ – 1 թ/գ
4. Կարագ – 200 գ
5. Ալյուր – 3 և 1/4 բաժակ
6. Աղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը

1. Մեկ բաժակ տաք կաթի մեջ ավելացնել շաքարավազը և դրոժը: Թողնել մոտ 15 րոպե:

2. Ալյուրն անցկացնել մաղով, լցնել թասի մեջ, ավելացնել 1 պտղունց աղ: Սենյակային ջերմաստիճանի կարագն ավելացնել ալյուրին և ձեռքով վերածել փշուրի:

3. Ավելացնել դրոժը և ձեռքով խմոր հունցել:

4. Խմորը դնել տոպրակի մեջ և դնել սառնարանում 30 րոպե: Այնուհետև այն պատրաստ է օգտագործման: