Մայիսի 2
Հաղթահարել ձախորդ պարագաները, նշանակում է հաղթահարել սեփական անձը: Ինձ հետևել ցանկացող աշակերտներին ասացի. «Կատարյալ եղեք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ»:
Շատ Բան կատարելու համար պետք է, որ դուք Շատ Բան լինեք: ԿԱՏԱՐԵԼԸ, ԱՆԵԼԸ պետք է սոսկ անգիտակից արտահայտությունը լինի ձեր ԵՂԱԾԻ:
Մի վախեցեք, ամեն ինչ կարգին է: Օրը թող համեմված լինի Ինձ ուղղված փոքրիկ աղոթքներով, Ինձ փնտրելու կարճ պահերով: Թող հոգին ժպտա իր սիրելիին: Մարդիկ Աստծուն կոչում են իբրև Առաջին Պատճառ: Այս ճշմարիտ է: Նայեք Նրան իբրև Առաջին Պատճառը ամեն մի ճառագայթի, արևամուտը ցոլացնող յուրաքանչյուր գույնի, ջրերի վրա վետվետող ամեն մի ցոլանքի, ամեն մի գեղեցիկ ծաղկի, պարգևած ամեն մի գեղեցիկ հաճույքի:
0Comments