Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին միջնորդությունը ենթակա է պարզաբանման, քանի որ, համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ներման գործը Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ Վարչապետը: Իսկ Վարչապետին այն փոխանցում է ՀՀ Արդարադատության նախարարը:
ՀՀ Արդարադատության նախարարը անհապաղ պետք է հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ` կանխելու համար հասարակության ներսում խորացող հակասությունն ու թշնամանքը»:
0Comments