Այդ քաղցր ձայնը

Ես խոսում եմ շատ մեղմ, լսեք Իմ Ձայնը, աշխարհի ձայներին ականջալուր մի եղեք, լսեք միայն Աստվածային Քաղցր Ձայնը


 

Հունիսի 4

Ես խոսում եմ շատ մեղմ: Լսեք Իմ Ձայնը: Աշխարհի ձայներին ականջալուր մի եղեք, լսեք միայն Աստվածային Քաղցր Ձայնը:

Լսեք և համոզված եղեք, որ երբեք հուսախաբ չեք լինի: Լսեք, և ձեր՝ տրտմությամբ լեցուն մտածումները և հոգնած ջղերը հանգստություն կգտնեն: Աստվածային ձայնը, որ խոսում է ոչ այնքան զորությամբ, որքան հանգստություն բերող քաղցր մեղմությամբ:

Հանգստություն ու մեղմություն բերող այդ քաղցր ձայնը կամոքի ու կբժշկի ձեր վերքերը և զորություն կտա ձեզ, իսկ այնուհետև ձեր պարտքը պիտի լինի՝ թույլ տալ, որ ձեր ուժը դառնա Իմ Ուժը: Մարդու աննշան ուժը կավ է՝ Իմ Ուժի գրանիտի կողքին:

Դուք Իմ ուշադրության կենտրոնում եք: Երբեք մի մտածեք, որ թողնված եք աշխարհի քմայքին: Իմ հրեշտակները գիշեր ու ցերեկ պահպանում են ձեզ, որպեսզի ոչինչ չկարողանա ձեզ վնաս պատճառել: Դուք մեծ երախտագիտությամբ կլցվեք նրանց հանդեպ, եթե գիտենաք թե ձեզ ուղղված չարության ու նեղության ինչպիսի նետեր են հեռացնում նրանք ձեզնից: