Գրող Անդրեյ Աստվածատուրովը դարձել է Նաբոկովի թանգարանի տնօրեն

Նոր ղեկավարը նախատեսում է թանգարանը Նաբոկովի արվեստն ուսումնասիրողների համար զարգացնել որպես հարթակ համաժողովների եւ սեմինարների համար

Պետերբուրգաբնակ գրող Անդրեյ Աստվածատուրովը դարձել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Նաբոկովի թանգարանի տնօրեն, հաղորդում է «Սանկտ Պետերբուրդ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով համալսարանի մամուլի ծառայոությանը:

Գրող, բանասեր եւ գրականագետ Անդրեյ Աստվածատուրովը նոր պարտականությունները  ստանձնել է ապրիլի 26-ին: Նա նշել է, որ ՍՊՊՀ-ն ունի անհրաժեշտ ռեսուրսներ թանգարանի զարգացման համար. համալսարանում աշխատում են  Նաբոկովի մասնագետներ, ստեղծվել է Վլադիմիր Նաբոկովի ուսումնասիրման համար նոր միջկարգապահական կենտրոն:

Նոր ղեկավարը նախատեսում է թանգարանը Նաբոկովի արվեստն ուսումնասիրողների համար զարգացնել որպես հարթակ համաժողովների եւ սեմինարների համար: Հարթակում գրողները, գիտնականները եւ քննադատները բաց դասախոսություններ եւ հանդիպումներ կանցկացվեն լայն հանրության հետ:

Աստվածատուրովը նշել է, որ պատրաստվում է թանգարանը Սանկտ Պետերբուրգի եւ Ռուսաստանի գրական կյանքի մաս դարձնել:

Թանգարանը գտնվում է Բոլշայա Մորսկայա փողոցի 47 շենքի առաջին հարկում, որը պատկանել է Նաբոկով ընտանիքին նախքան Ռուսաստանից արտագաղթելը:

Անդրեյ Աստվածատովը մասնագիտացել է անգլալեզու գրականության մեջ: Նրա հետաքրքրությունների ոլորտում են անգլիացի  եւ ամերիկացի գրողների ստեղծագործությունները: