Ղազախստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստի ընթացքում պաշտոնապես ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:
Ինչպես նշում է nur.kz կայքը, Տոկաևը երդվել է երկրի սահմանադրության վրա՝ ստանձնելով Ղազախստանի նախագահի պաշտոնը:
Այնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նրան հանձնել է նախագահի հավաստագիրը:
«Ղազախստանի Հանրապետությունն իր բոլոր նվաճումների և հաջողությունների, իր սրբազան անկախության համար պարտական է առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, որը ԽՍՀՄ ավերակների վրա ստեղծեց ու գլխավորեց նոր պետություն և, ի հեճուկս վատատեսական կանխատեսումների, այն հաջողության բերեց»,-ասել է նորանշանակ նախագահը:
Տոկաևից առաջ խորհրդարանի երկու պալատների առջև ելույթ էր ունեցել լիազորությունները վայր դրած Նուրսուլթան Նազարբաևը:
0Comments