ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Եվրոպայի բնակիչներին ոչ ոք երաշխիք չի տա, որ հերթական ձմեռը շատ ցուրտ չի լինի:
«Թող նրանք մխիթարվեն այն փաստով, որ ընդմիշտ հաղթահարել են իրենց կախվածությունը ատելի Ռուսաստանից էներգիայից», - գրել է Մեդվեդևը «ВКонтакте»-ի իր էջում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, ջերմության սակագնի բարձրացումը կշարունակվի, իսկ ամերիկյան թանկարժեք հեղուկ գազը չի օգնի։
Նա հավելեց, որ գնային քաղաքականությունից վերջնականապես հրաժարվել են, որը «եվրոպացիներին կուշտ կյանք էր ապահովում» դեռ մի քանի տարի առաջ ։
0Comments