ՀԱՊԿ խոսնակը պարզաբանել է կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության համաձայնեցման կարգը

Հիմա պետությունների ղեկավարներն «անհատական կարգով ստորագրում են նշանակման մասին որոշումը»

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Զասի թեկնածության համաձայնեցումը կազմակերպվել է կազմակերպության անդամ պետությունների հետ նրա անձնական հանդիպման ճանապարհով:

ԲԵԼՏԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ մեկնաբանելով գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված լրատվամիջոցներում հրապարակվող տարատեսակ տեղեկությունները:

«Դեկտեմբերի 12-20-ն ընկած ժամանակահատվածում նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հետ: Հանդիպումների ընթացքում պետությունների ղեկավարները սատարել են Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը հետաձգվել է»,- պարզաբանել է ՀԱՊԿ խոսնակը:

Նա նաև հավելել է, որ հիմա պետությունների ղեկավարներն «անհատական կարգով ստորագրում են նշանակման մասին որոշումը»: Հավելենք, որ Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին որոշման նախագիծն արդեն ստորագրել են Բելառուսի և Տաջիկստանի նախագահները: