Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը շատ վատ է

Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունը դերասանին «կործանել» է

Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը eg.ru-ին տված հարցազրույցում պատմել է երգչուհի Ալլա Պուգաչովայի և դերասան Արմեն Ջիգարխանյանի հիվանդությունների մասին։ Նա նշել է, որ ինքն էլ նիհարել է շաքարային դիաբետի պատճառով  և արդեն 10 տարի ապրում է «ինսուլին ընդունելով»։  Պրոդյուսերի խոսքով, Ալլա Պուգաչովան էլ ունի նույն հիվանդությունը, նաև Արմեն Ջիգարխանյանը։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Ռուդինշտեյնն ասել է, որ որոշ ժամանակ առաջ է տեսել Ջիգարխանյանին։

«Նա նոր էր դուրս գրվել հիվանդանոցից և հիմա կրկին այնտեղ է։ Նա նույնպես ունի սարսափելի շաքարային դիաբետ։ Ընդհանուր առմամբ, նրա առողջական վիճակը վատ է։ Նույնիսկ շատ վատ»,- նշել է պրոդյուսերը։

Նրա խոսքով, Վիտալինա Ցիմբալյուկ- Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունը դերասանին «կործանել» է։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու Վիտալինան ամուսնացել էին 2016 թվականին, սակայն 2017-ից նրանց հարաբերությունները լարվել էին և նրանք պաշտոնապես ամուսնալուծվել էին։