22-ամյա Բելլա Հադիդը հրապարակավ ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում նրա լուսանկարը զայրույթ է առաջացրել Մերձավոր Արեւելքում երկրպագուների շրջանում։ Առիթը լուսանկարն էր, որը մոդելը հրապարակել է օդանավակայանում։ Դրանցում Հադիդը կարծես բարձրակրունկով սեղմում է Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Էմիրությունների դրոշներով օդանավերը։
Եվ դա չէր կարող անհետեւանք մնալ. սոցիալական ցանցում հրապարակումից հետո սոցիալական ցանցում հայտնվել է #BellaHadidIsRacist հեշթեգը (Բելլա Հադիդը ռասիստ է), որն արդեն իսկ թրենդ է դարձել։ Արդյունքում Բելլա Հադիդը որոշել է խախտել լռությունը եւ հրապարակում արել, որում հայտարարել է, որ լուսանկարը քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի։
«Նախ ես չէի ցանկանա, որ իմ հրապարակումները կամ սոցիալական ցանցերն օգտագործվեն որեւէ մեկի հանդեպ ատելության համար, հատկապես նրանց, ովքեր այդքան գեղեցիկ ու հզոր ժառանգություն ունեն, որքան ես։ Ես շատ եմ սիրում իմ ընտանիքի թե մուսուլմանական, թե արաբական մասը (Բելլա Մոհամեդ Հադիդի հայրը պաղեստինցի է), ինչպես նաեւ ամբողջ աշխարհում իմ քույրերին եւ եղբայրներին։ Ես ոչ միայն ամբողջ սրտով հարգում եմ ձեզ, այլեւ միշտ փորձել եմ պաշտպանել այն, ինչ ճիշտ եմ համարում, հատկապես հզոր Մերձավոր Արեւելքի առնչությամբ։ Ես երբեք վատ չեմ խոսի այդ երկրների մասին, միայն սիրո ու գեղեցկության մասին, ինչպես սովորեցրել են հորաքույրս ու հայրս։ Իմ կոշիկի լուսանկարը քաղաքականության հետ ոչ մի առնչություն չունի։ Ես ուշադրություն չեմ դարձրել ետին պլանում երեւացող օդանավերին։ Ես ոչ մի դեպքում նկատի չեմ ունեցել, որ անհարգալից եմ վերաբերվում այդ ավիաընկերություններին, էլ չասած այդ զարմանալի երկրների մասին։ Անկեղծ ներողություն եմ խնդրում բոլորից, ում վիրավորել եմ, հատկապես Սաուդյան Արաբիայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից»,- գրել է Բելլան եւ հավելել, որ այսուհետ ավելի պատասխանատու կլինի։
Ի դեպ, մոդելը նույն տեքստը հրապարակել է նաեւ արաբերենով։ Սա առաջին անգամը չէ, երբ Բելլա Հադիդը հայտնվում է ռասիստական սկանդալի կենտրոնում։ 2017թ.-ին քրոջ՝ Ջիջիի հետ, նրանք անհարգալից վերաբերմունք էին դրսեւորել ասիացիների եւ ասիական մշակույթի հանդեպ։ Այն բանից հետո, երբ ռեստորանում նրանց Բուդդայի տեսքով թխվածք էին բերել, Հադիդ քույրերից կրտսերը փորձել էր ասիացի ձեւանալ՝ կկոցելով աչքերը, իսկ Բելլան այդ տեսահոլովակը տեղադրել էր Instagram-ում (իհարկե, ավելի ուշ նա այն ջնջել էր, սակայն հոլովակը հասցրել էր տարածվել համացանցում)։ Ջիջին լրջորեն հատուցել է այդ կատակի համար. մոդելը Չինաստանի մուտքի արտոնագիր չի ստացել, որտեղ պետք է մասնակցեր Victoria's Secret-ի ցուցադրությանը։
0Comments