Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ծննդյան տարեդարձն է նշում մի հայուհի, որն իր խոսքով եւ գործունեությամբ մշտապես Հայաստանի կողքին է՝ պատրաստ աջակցելու եւ հարկ եղած դեպքում՝ ֆիզիկապես լինելու հայրենիքում: Դժվար չէ կռահել, որ խոսքը Քարդաշյանների մասին ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի մասին է, որը բոլորովին վերջերս Հայաստանում էր, ու իր այցով մեծ իրարանցում էր առաջացրել մեր մայրաքաղաքում:
Նրան հաճախ քննադատում են նախկին ազատ ապրելակերպի, երբեմն էլ՝ բաց հագուստի եւ մարմինը ցուցադրելու համար, բայց այն, որ նա մոտիվացնում է շատերին, իսկ հայրենիքի համար անասելի ճանաչողական գործունեություն է ծավալում, ժխտելն անհնար է. դրա վառ ապացույցն այն սերն էր, որը Քիմը վայելում էր երեւանյան այցի յուրաքանչյուր օրը:
4 երեխաների գեղեցկուհի մայրիկը ոգեշնչում է շատերին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Ինչպե՞ս է նրան հաջողվում լինել միշտ կատարյալ եւ ոգեշնչող: NEWS.am STYLE-ը վերհիշել է Քիմի մոտիվացնող մեջբերումներից մի քանիսը:
«Ինձ դուր է գալիս, երբ մարդիկ ինձ թերագնահատում են, իսկ հետո, երբ ծանոթանում են ինձ հետ, հաճելիորեն զարմանում»:
«Երբ իմ մարմինն ինձ դուր չի գալիս, ես չեմ նստում եւ սկսում խղճալ ինձ: Ամեն ինչ կարելի է շտկել, եթե ծույլ չլինես: Կարող ես աշխատել ինքդ քեզ վրա՝ լինի դա ֆիթնես, թե մեկ այլ բան. մոտիվացրու ինքդ քեզ եւ շատ աշխատիր»:
«Միգուցե, իմ հեքիաթն այնպիսի ավարտ չունեցավ, որի մասին ես երազում էի, բայց ամեն ինչ շատ լավ է»:
«Ես ինձ ծույլ եմ զգում, երբ չեմ աշխատում: Աշխատանքի հանդեպ իմ սերը սովորել եմ հայրիկիցս: Նա միշտ հավատում էի ինձ, եւ հիշում եմ՝ վերջին բանը, որ նա ինձ ասաց իր մահվանից առաջ, հետեւյալն էր. «Ես գիտեմ՝ քեզ հետ ամեն ինչ լավ է լինելու. քեզ համար ես շատ հանգիստ եմ»»:
««Ամբիցիոզ»՝ սա իմ երկրորդ անունն է»:
«Ես սովորում եմ այն ամենից, ինչ անում եմ»:
«Իմ կարիերան կառուցել եմ բաց լինելու եւ ազնվության շնորհիվ»:
«Ես զգուշացնում եմ մարդկանց, որ պետք է սովորել ուրիշի սխալներից»:
«Գիտեմ՝ շատ մարդիկ պնդում են, թե լավ չէ ընտանիքի հետ գործ դնելը, բայց դա ինձ համար միշտ լավագույն տարբերակն է եղել»:
«Եթե ինձ իմ կյանքում մի բան դուր չի գալիս, ես, պարզապես, փոխում եմ այն, ոչ թե մի ամբողջ տարի նստում ու մտածում դրա շուրջ»:
«Առաջնորդվեք սրտով…»:
0Comments