Շուկա՞, թե՞ սրճարան. այս է խնդիրը. մարզպետը զարմացել է

Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա

«Փաստ» թերթը գրում է. «Դեռեւս նախորդ իշխանությունների օրոք Նոյեմբերյանում սկսվել են շուկայի կառուցման աշխատանքները, ինչի սուր անհրաժեշտությունը քաղաքում մշտապես զգացվել է: Արդեն իսկ մեծ աշխատանքներ են կատարվել, հերթը հասել է բյուջեից հերթական ֆինանսավորմանը:

Եվ ահա, «Փաստ» թերթի տեղեկություններով, Նոյեմբերյան է այցելել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը եւ զարմացել, թե ինչու են քաղաքի կենտրոնում շուկա կառուցում, իրականում այդ տարածքը շատ հարմար կլիներ սրճարանի կամ ժամանցի այլ վայրի համար: Տեղացիները պնդում են, որ իրականում շուկայի համար քաղաքում ավելի հարմար տարածք պարզապես չկա:

Մեր աղբյուրների պնդմամբ, հիմա Նոյեմբերյանում անորոշ ու սպասողական վիճակ է. զգալի ծախս ու աշխատանք է արված, եւ այս դեպքում ինչքանո՞վ է խելամիտ արդեն գրեթե պատրաստ շուկան քանդել ու տեղափոխել քաղաքի ծայրամաս՝ դրա փոխարեն որեւէ սրճարան կառուցելու նպատակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում