Ռուսական «Известия» պարբերականը հոդված է հրապարակել Հայաստանում գաստրոնոմիկ զբոսաշրջության և երկրի տեսարժան վայրերի մասին, որոնք կզարմացնեն ռուս զբոսաշրջիկներին:
Հոդվածում մասնավորապես նշվում է, որ նորաոճ և ժամանակակից հաստատությունների քանակով Երևանը կարող է գերազանցել հարևան երկրների մայրաքաղաքներին, իսկ յուրաքանչյուր ուտեստի մասին մատուցողը հաճախորդի խնդրանքով կարող է գեղեցիկ ավանդազրույց պատմել հենց մատուցելիս:
Հոդվածի հեղինակը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ է տալիս թոնիրում պատրաստված խորովածից, տոլմայից և դասական ղափամայից բացի համտեսել նաև ավանդական խաշը:
«Ասում են, որ խաշն ավելի լավ է զուգակցել ծիրանի օղու կամ «Ջերմուկ» հանքային ջրի հետ: Ընդհանուր առմամբ, հայկական հյուրասիրության հետ բավականին լավ են դիտվում ծիրանից պատրասված գարեջուրը և գինին և, իհարկե, տնական մրգահյութերը: Իսկ համեղ ուտեստները չչարաշահելու կամ խաշի պես ծանր կերակուրները մարսելու համար խորհուրդ են տալիս բողկ օգտագործել, որը մատուցում են մեծ քանակությամբ»,- գրում է հոդվածի հեղինակը:
Որպես աղանդեր նա խորհուրդ է տալիս ընտրել գաթան և փախլավան, որոնք, նրա խոսքով, առանձնակի ուշադրության են արժանի:
0Comments