Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են ապրիլի 15-ին Մոսկվայում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի շրջանակներում տեղի ունեցող յուրաքանչյուր հանդիպման օրվա և վայրի մասին մենք հայտնում ենք համաձայնեցված կարգով: Այդ տեսակետից ցանկանում եմ հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 15-ին՝ Մոսկվայում: Այս անգամ հանդիպմանը ներկա կգտնվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ԱԳ նախարար»,-նշեց նա
0Comments