ՔԿ-ն դիմել է ոստիկանություն՝ Ամուլսար մուտք ապահովելու համար

ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում, այսօր քննիչը և փորձագետները շինարարատեխնիկական, ապրանքագիտական, նյութագիտական և էկոլոգիական համալիր փորձաքննության իրականացման շրջանակներում կազմակերպել են այց Ամուլսարի հանք, սակայն քաղաքացիները արգելում են խմբի մուտքը հանքի տարածք: Փորձաքննության կատարումը հնարավոր դարձնելու համար, նախաքննական մարմինը դիմել է ոստիկանությանը՝ խմբի անարգել մուտքը ապահովելու համար:

ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան