«Ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ՀՀ ոստիկանությունում կոռուպցիա գոյություն չունի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
Ըստ նրա՝ ներդրվում է համակարգ պարգևավճարների միջոցով աշխատակիցների միջև մրցակցությունը մեծացնելու, բացահայտումներն ավելացնելու ուղղությամբ։
Հարցին՝ Լևոն Սարգսյանի հետախուզումն ի՞նչ փուլում է գտնվում, Վ.Օսիպյանը պատասխանեց, թե համապատասխան աշխատանքներ են կատարվում, որը ենթակա չէ լուսաբանման։
0Comments